Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունը շաբաթական երեք դեպքի մակարդակին է. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունը հինգերորդ շաբաթն անընդմեջ պահպանվում է շաբաթական երեք դեպքի մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրևես»-ը, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Անցած շաբաթ՝ օգոստոսի 24-ից մինչեւ 30-ը, գրանցվել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության երեք դեպք. երկուսը՝ Գվինեայում, եւ մեկը՝ Սիեռա Լեոնեում, նշում է ԱՀԿ-ն շաբաթական զեկույցում: Այդպիսով, «հիվանդացությունը արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ կայունացել է շաբաթական երեք դեպքի մակարդակի վրա»:

Համաճարակի ընթացքում աշխարհում այդ վտանգավոր հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 11 հազար 305 մարդ, վարակվել է 28 հազար 109 բնակիչ: Էբոլայի ամենածանր հարվածները բաժին են ընկել Լիբերիային, Գվինեային եւ Սիեռա Լեոնեին:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցել տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում