Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 28 հազարը. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 28 հազարը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին չորս շաբաթվա ընթացքում (հուլիսի 28-ից) Արեւմտյան Աֆրիկայում գրանցել Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան ութ դեպք եւ վարակման 256 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ժնեւում հրապարակված վիճակագրական տվյալները:

Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում վտանգավոր հիվանդությունից մահացել Է 11 հազար 287 մարդ, վարակվել են 28 հազար բնակիչներ: Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն Է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայւվ վարակվել Է 20 մարդ եւ մահացել ութ բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում