Միջազգային

Իրաքում ավելի քան 15 հազար ահաբեկիչներ են ոչնչացվել

2 րոպեի ընթերցում

 Իրաքում ավելի քան 15 հազար ահաբեկիչներ են ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը «Իսլամական պետության» ավելի քան 15 հազար ահաբեկիչների է ոչնչացրել Իրաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Սթյուարտ Ջոնսը: Նրա խոսքով՝ ռազմաօդային գործողությունների ընթացքում ԻՊ-ի դեմ իրականացվել է ավելի քան 3 հազար օդային թռիչք:

Դեսպանը, սակայն, չի նշել, թե ԻՊ-ի կողմից շրջափակված կոնկրետ որ շրջաններն են ինտենսիվ ռմբակոծվել: ԻՊ-ի դեմ Իրաքում ռազմական գործողությունները սկսվել են նախորդ տարվա օգոստոսից: ԻՊ-ի ձեռքում է գտնվում Իրաքի մեկ երրորդը: «Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում:

2013թ. ապրիլին«Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներումհայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է դարձել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում