Միջազգային

Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 105 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 105 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 16-ից ի վեր Արևմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 18 դեպք և վարակման 105 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին են վկայում են Ժնևում տարածված վիճակագրական տվյալները:

Ընդամենը համաճարակի սկսկվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 279 մարդ, վարակվել՝ 27 հազար 748-ը:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում