Միջազգային

Նիգերիայում ահաբեկչության հետեւանքով 11 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում ահաբեկչության հետեւանքով 11 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նվազագույնը 11 մարդ է զոհվել, եւս տասնյակ անձինք վիրավորվել են Նիգերիայի հյուսիս-արեւելյան Դամատուրու քաղաքի շուկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Reuters-ը:

Հուլիսի 23-ին ավելի քան 40 մարդ էր զոհվել Գոմբե քաղաքում տեղի ունեցած պայթյունների շարքի արդյունքում: Ուժային կառույցների տեղեկություններով, ահաբեկչական գործողություններն իրականացվել էին քաղաքի երկու ավտոկայարաններում:

Ինչպես նշում են ականատեսները, հարձակումները կարող էին կազմակերպված լինել «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից, որոնք պարբերաբար պայթյուններ են կազմակերպում մարդկանց մասսայական կուտակման վայրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում