Միջազգային

Կիեւում մահափորձ է իրականացվել Մոսկովյան պատրիարքարանի հոգեւորականի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Կիեւում մահափորձ է իրականացվել Մոսկովյան պատրիարքարանի հոգեւորականի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք ծանր հրազենային ծանր վիրավորում են հասցրել Սուրբ նահատակ Տատյանայի տաճարի քահանա Ռոման Նիկոլաևին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Մոսկովյան պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու լրատվական ծառայությունից:

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳՆ-ն եւս հաստատել է տեղեկատվությունը:

«2015թ. Հուլիսի 25-ին, ժամը 20.00-ին Ստալինգրադի Հերոսների պողոտայում գտնվող տան մուտքի մոտ երկու անհայտ անձինք կրակել են հոգեւորականի գլխին: 44-ամյա տղամարդուն վատ վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ստուգվող վարկածներից մեկը՝ բնակարանային գողերի հարձակումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում