Երևանում մեկնարկել է Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Երևանի և Վրաստանի պատանի սամբիստները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, վերը նշված երկրների պատվիրակությունները Երևան են ժամանել հուլիսի 24-ին: ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում («Միկա» մարզապալատ) բացման հանդիսությունից հետո` hուլիսի 25-ին առավոտյան ժամը 11-ին, կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 17-ից` եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 10 քաշային կարգերում:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվելու են համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով: Պատվիրակությունների մեկնումը նախատեսված է հուլիսի 26-ին:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը