Հալեպի շրջանում ռմբակոծություններից մոտ 20 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին Հալեպում մոտ 20 մարդ է զոհվել հրթիռակոծության հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիացի ակտիվիստների տեղեկացմամբ՝ տասնյակ վիրավորներ են գրանցվել: Հրթիռներն ընկել են Շաաբի թաղամասում: Ավելի քան 30 շինություններ են փլվել, որոնց տակ տասնյակ մարդիկ են մնացել:

Ավելի քան 8 ժամ շարունակվել են բախումները Ֆաուա և Քաֆրիա գյուղաքաղաքների մեձրակայքում՝ Սիրիայի պաշտպանական ուժերի և «Ջաբհա ան Նուսրա»-ի միջև: Գյուղաքաղաքներում հիմնական բնակիչներրը շիաներ են:

Մյուս կողմից՝ սիրիական ռազմական օդանավերը ռմբակոծել են Իդլիբի արևմուտքում գտնվող Ջիսր Շուղուր քաղաքի շրջանները, ինչի հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

Հայերեն English