Միջազգային

ԻՊ-ն Ռամադի քաղաքում կորցրել է իր ուժերի 70 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ն Ռամադի քաղաքում կորցրել է իր ուժերի 70 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական-ծայրահեղական խմբավորումը կորցրել է Անբար նահանգի կենտրոն Ռամադի քաղաքում իր ուժերի 70 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռաեդ Շակեր Ջաուդատը:

«ԻՊ-ն իր ուժերը կորցրել է հրթիռակոծության և հրետանային ռմբակոծության հետևանքով»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ոստիկանությունը մի քանի կարևոր ռազմավարական դիրքեր է զբաղեցրել քաղաքի արևելյան հատվածներում: Ջաուդատի հայտարարության մեջ նաև նշվել է,որ ոչնչացվել են ԻՊ-ի 18 դիպուկարաներ, այդ թվում՝ վեց կանայք:

Մինչ այդ տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքի Անբար նահանգում մեկ օրվա ընթացքում 130 ահաբեկիչներ են սպանվել ռազմական գործողությունների հետևանքով:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբար նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարության խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ռազմական գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում