Միջազգային

Իտալիայում անսովոր շոգ Է հաստատվել

2 րոպեի ընթերցում

Իտալիայում անսովոր շոգ Է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի բժիշկները տագնապ են հնչեցնում. շաբաթվա կեսին ռեկորդային ջեմաստիճաններով անսովոր շոգ Է հաստատվել գործնականում Իտալիայի ամբողջ տարածքում, որն սպառնալիք Է ներկայացնում մարդկանց առողջության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իտալիայի առողջապահության նախարարության կայքում հրապարակված հատուկ տեղեկագրի տվյալների համաձայն՝ վտանգի «կարմիր» (բարձրագույն) մակարդակ Է սահմանվել երկրի միանգամից տասը խոշոր քաղաքներում՝ Հռոմում, Ֆլորենցիայում, Թուրինում, Բոլոնիայում, Պալերմոյում, Պերուջայում, Բոլցանոյում, Բրեշիայում, Լատինայում եւ Կամպոբասոյում:

Սակայն մոտ օրերս իրադրությունը պետք Է Էլ ավելի սրվի: Արդեն հուլիսի 16-ին տագնապի «կարմիր» մակարդակ կհայտարարվի Իտալիայի եւս չորս քաղաքներում՝ Բարիում, Ջենովայում, Վիտերբոյում եւ ֆրոզիոնեում: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ շաբաթվա վերջին «Խարոն» անտիցիկլոնն Ապենիններ կբերի շիկացած օդի զանգվածներ Ալժիրից, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման մինչեւ 38 – 40 աստիճան երկրի առանց բացառության բոլոր մարզերում: Որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի:

Իտալիայի առողջապահության նախարարությունը երկրում կազմակերպել Է բնակչության իրազեկման լայնընդգրկուն արշավ այն վտանգների մասին, որոնք շոգը ներկայացնում Է առողջության համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում