Կույր հովվի պատմությունն ամփոփվել է «Հովվի երգը» կինոնկարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախորդ տարվա մրցանակակիր, ռեժիսոր Վահրամ Մխիթարյանն այս տարվա կինոտոնին հետաքրքիր ֆիլմ է ներկայացրել: Կույր հովիվ Խաչիկի հուզիչ պատմությունն ամփոփող «Հովվի երգը» կինոնկարն ընդգրկվել է 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:

Ռեժիսորը փաստում է՝ նոր կինոնկարի վրա բավականին երկար է աշխատել: «2014 թվականին էի ավարտել ֆիլմը: 2008-ին նախագծի տեսքով փառատոնի ժամանակ մրցանակի արժանացավ: Հերոսն ինձ շատ մոտ անձնավորություն է, մարդ, ով իր կամքի շնորհիվ սարերում կարողանում ապահովել իր ընտանիքի ապրուստը: Շատ կցանկանայի, որ ինքն էլ մասնակցեր ֆիլմի ցուցադրությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Վահրամ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ այս կինոնկարն իր համար դեբյուտ էր վավերագրական կինոյի ժանրում: «Ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է Լեհաստանում, ներկայացվել Կրակովի միջազգային փառատոնին: Ցուցադրվել է նաև Հոլանդիայում»,-տեղեկացրեց նա:

Ռեժիսորի խոսքով՝ «Հովվի երգը» Լեհաստանում երեք մրցանակ է ստացել: «Ֆիլմը տխուր, դրամատիկ է, լավատեսությունը քիչ է: Ինձ համար շատ բարդ էր. այսքան երկար ֆիլմ չէի նկարահանել , իմ կենսագրական ապրումներն էլ ինչ-որ տեղ խաչվեցին հերոսի ճակատագրի հետ»,-նշեց նա:

Հայաստանի բարձրադիր լեռներում ինչ-որ տեղ ապրում է ֆիլմի հերոս կույր հովիվ Խաչիկը: Չնայած բոլոր անհաջողություններին, նա ընտանիք է կազմել և խաղաղ կյանք է վարում` իր այծերին միայնակ արածեցնելով թեք լանջերին: Սակայն երբ նրա միակ որդին նույնպես սկսում է տեսողությունը կորցնել, և առաջանում է Երևան տեղափոխվելու, տղային կույրերի դպրոց ուղարկելու հարցը, Խաչիկը երկմտում է: Շարունակե՞լ համեստ հովվի կյանքը, թե՞ գնալ և Երևանում որդու հետ լինել: Ընտրությունը բարդ է, քանի որ նա հավատում է, թե կուրությունն իր ընտանիքի գլխին կախված անեծք է, և միայն նվիրյալի լեռնային կյանքը կարող է դա վերացնել:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան