Հայերը, հրեաները, թութսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ. Հայկ Դեմոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացումը Երևանում ունի կարևոր խորհրդանշական իմաստ: Այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ անգամ բոլորին ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն հայերին պատուհասած աղբերգությունը, այլև վերհիշել առաջին և երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան:Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի բացման ելույթում նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այսօր ցեղասպանագետների մի պատկառելի համայնք է հավաքվել Երևանում՝ մի քանի օր շարունակ կիսվելու, քննարկելու ու բանավիճելու մարդկության չարիք ու խարանը դարձած մի հանցագործության շուրջ, որի անունն է ցեղասպանություն: Այս երևույթը տակավին չի իմաստավորվել և ընկալվել մարդկության կողմից, և ինչ-որ առումով մենք հաշտվել ենք դրա գոյության ու հետևանքների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դեմոյանը:

Մանրամասնելով ասվածը՝ նա նկատեց, որ աշխարհի տարբեր երկրներում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած ռազմամոլ ու հավակնոտ առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունն այն ահազանգներն են, որոնք անուշադրության չպետք է մատնել: Նրա խոսքով՝ հայերը, հրեաները., թութսիներն ու բոսնիացները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն է ու օրակարգային խնդիրը՝ տեղի ունեցած ողբերգության հետևանքներին առերեսվելու համար:

Դեմոյանը հավելեց, որ Ցեղասպանությունը պատմական հասկացություն չէ: Այն չի սահմանափակվում տարածության ու ժամանակի մեջ, քանզի իր ծանրությամբ ու հետևանքներով համամարդկային միջամտության, կանխարգելման, իմաստավորման է պարտադրում բոլորին: «Որքան էլ որ հոգեբանորեն ծանր է աշխատել նման թեմայի շուրջ, այնուամենայնիվ, ստիպված եմ ասել, որ նրանք, ովքեր ընտրել են ցեղասպանագիտությունը որպես մասնագիտություն, կայացրել են ճակատագրական որոշում: Այն նշանակում է ապրել հարյուրների, հազարների, ու միլիոնների պատուհասած ցավով ու ողբերգությամբ, մտովի կիսել այդ ցավը և նույնիսկ անհնար դիտել դա անելը: Հենց այս ծիրում ակադեմիական խստությունն ու գիտականությունը միահյուսվում է բարոյականի ու մարդկայինի հետ, որը դառնում է իսկական կրեդո, համոզմունք իսկական գիտնականների համար»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres