ՀՖՖ-ն ընտրել է փոխնախագահներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը տեղի ունեցավ հունիսի 30-ին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ փոխնախագահների, ՀՖՖ իրավական մարմինների, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների նշանակումները, վեճերի լուծման պալատի նախագահի և փոխնախագահի թեկնածուների ցուցակի հաստատումը, «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի քննարկումն ու հաստատումը և ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու հարցերը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով՝ ՀՖՖ գործադիր մարմինը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ Աշոտ Մանուկյանին:

Գործկոմը նշանակեց իրավական մարմինների նախագահներին: Կարգապահական կոմիտեն կգլխավորի Ռուբեն Սինոյանը, Բողոքարկման կոմիտեն՝ Դավիթ Ազիզյանը և Փորձագիտական կոմիտեն՝ Ղազար Հակոբջանյանը: ՀՖՖ գործկոմը նշանակեց ՀՖՖ մշտական կոմիտեների ղեկավարներին հետևյալ կազմով՝ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխությունների կոմիտե՝ Արտակ Մնացականյան, Մրցավարական կոմիտե՝ Լևոն Հասրաթյան, Մանկապատանեկան ֆուտբոլի կոմիտե՝ Էդուարդ Ղազարյան, Մասսայական ֆուտբոլի կոմիտե՝ Տարոն Մարգարյան, Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտե՝ Սուքիաս Ավետիսյան, Իրավական կոմիտե՝ Հրայր Թովմասյան, Բժշկական կոմիտե՝ Էդիկ Մարգարյան, Ֆինանսական կոմիտե՝ Թովմաս Գրիգորյան, Ներքին աուդիտի կոմիտե՝ Արամ Գալյան:

ՀՖՖ գործկոմը հաստատեց վեճերի լուծման պալատի նախագահի և փոխնախագահի թեկնածուների ցուցակը հետևյալ կազմով՝ Լուսինե Բակումյան, Լուիզա Մինասյան, Դավիթ Ազիզյան, Արմինե Հովհաննիսյան և Հրաչյա Ղամբարյան: Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ գործկոմի անդամ, «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հաստատելով «Միկայի» մասնակցությունը Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնությանը, միաժամանակ հայտնելով, որ պաշտոնական գրությունը կներկայացվի ՀՖՖ մեկ օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀՖՖ գործկոմը ողջունեց «Միկա» ակումբի հայտարարությունը և որոշում կայացրեց հետաձգել «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի հարցի քննարկումը մեկ օրով՝ հնարավորություն տալով «Միկային» պաշտոնական գրությունը ներկայացնել ՀՖՖ:

ՀՖՖ գործկոմը հաստատեց Կարգապահական կանոնակարգը՝ փոփոխություներով և լրացումներով:

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը