Միջազգային

Բելգիայում երեխաներ տեղափոխող տուրիստական ավտոբուս է կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Բելգիայում երեխաներ տեղափոխող տուրիստական ավտոբուս է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայից ժամանած երեխաներին տեղափոխող տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Բելգիայում: Արդյունքում զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արեւմտյան Ֆլանդրիայի Միդելկերկե քաղաքում: Ավտոբուսը տեղափոխելի է եղել մոտ 40 մարդու, որոնցից 34-ը՝ Մեծ Բրիտանիայից ժամանած 11-13 տարեկան երեխաներ:

Նախնական վարկածով ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, տրանսպորտային միջոցը հարվածել է արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհից եւ կողաշրջվել: Զոհվածն ավտոբուսի վարորդն է: Ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում