Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 16-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 38 դեպք եւ վարակման 134 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ժնեւում տարածված վիճակագրական տվյալները:

Ընդամենը համաճարակի սկսկվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 207 մարդ, վարակվել է 27 հազար 443 բնակիչ:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում