Միջազգային

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել իսլամիստներից

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել իսլամիստներից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ հունիսի 24-ին վերահասկողություն է հաստատել Կալամունի շրջանի Ջարաջիրի բարձունքներում գտնվող Կարնա Ուալի ալ Մաղարա տարածքի վրա՝ լուրջ վնասներ հասցնելով զինյալներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տարածքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Ռազմական գործողությունների ընթացքում այնտեղ ոչնչացվել են «Իսլամական պետության» վերջին թաքստոցները:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել Հոմսի նահանգի նավթային դաշտում՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Ռազմական գործողություններն իրականացվել են ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ: Նաև ոչնչացվել են զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր:

Կանխվել է «Իսլամական պետության» հարձակումը Հոմսի Ջաբ Ջարահ և մի քանի այլ գյուղերի վրա:

Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Ջարաջիրի մի քանի բարձունքների վրա:

Վերջինշրջանումսիրիականբանակը«Հըզբոլլահի»հետզգալիհաջողություններիէհասել սիրիա-լիբանանյանսահմանիմերձակայքում,ազատագրվելենմիշարքբարձունքներ: Ռազմական գործողություններիարդյունքումզինյալներըլուրջկորուստներենկրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում