Դպրեվանքը դարձավ ու միշտ մնաց մեր ժողովրդի ձգտումների ու երազների հնոցը. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 22-ի երեկոյան Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի 85-րդ ուսումնական-կրթական տարեվերջի միջոցառումը, որին ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտաոնական կայքից: Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ Վրդ. Տոնոյանը ներկայացրել է Դպրեվանքի 85 տարվա առաքելությունը` նշելով, որ Դպրեվանքը եղել է իմացական և հոգևոր զարգացման Սահակ-Մեսրոպյան անզուգական ուսումնարանը, որի բեղմնավոր արգանդից լույս աշխարհ են եկել մտավորական ու ազգասեր բազում սերունդներ:

Ապա Վեհափառ Հայրապետը շրջանավարտներին բաժանել է ավարտական վկայականները և իր խոսքն է ուղղել ներկաներին. «Առաջին հերթին Դպրեվանքը դարձել է աստվածահիմն հավատքի տաճար: Եկեղեցու կողքին եկեղեցի դարձավ Դպրեվանքը, ուր մենք հաղորդակցվեցինք Աստվածաշնչին և Աստվածաշունչը իրենց կյանքում ապրած մեր սրբերի և հայրապետների հոգևոր արժեքների հետ: Դպրեվանքի մեջ լցվեցինք աստվածային շնորհքներով. հավատքը Դպրեվանքի կյանքի սյունը հանդիսացավ։

Երկրորդ, Դպրեվանքը եղավ ու մնաց հոգեիմացական կազմավորման վառարան: Դպրեվանքի մեջ սովորական ուսում չստացանք՝ դաս ու դասագիրք, գրասեղան ու դասարան չեղավ Դպրեվանքը, այս բոլորից վեր ոգի և հավատք դարձավ: Մեր կազմավորման մեջ Դպրեվանքն իր դրոշմը թողեց այնպիսի կազմավորում տալով մեզ, որի նպատակը մեկն էր՝ ծառայել Աստուծուն, մեր եկեղեցուն ու մեր ժողովրդին անսակարկ կերպով և ամբողջական նվիրումով։

Վերջապես, Դպրեվանքը դարձավ ու միշտ մնաց մեր ժողովրդի ձգտումների ու երազների հնոցը։ Մենք Դպրեվանքում ոչ միայն սովորեցինք, այլ այդ հնոցում թրծվեցինք»:

Իր խոսքի ավարտին Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել է Դպրեվանքի ուսուցչական կազմի բծախնդիր եւ աչալուրջ աշխատանքը, ինչպես նաև բարերարների գիտակից հանձնառությունը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո