ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ոստիկանության աշխատակիցը դանակի հարվածից ծանր վիրավորվել է Երուսաղեմի Հին քաղաքի Դամասկոսյան դարպասների մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:
Ոստիկանը կրիտիկական վիճակում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներից մեկը: Հարձակվողը 18-ամյա պաղեստինցի է՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակիչ, ով նույնպես կրիտիկական վիճակում է՝ ստանալով հրազենային վնասվածք: