Արամ Ա կաթողիկոսը Կանադայից ակնկալում է փոքրամասնությունների բռնազավթած գույքը վերադարձնելու կոչ ուղղել Թուրքիային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հանդիպել է Կրոնական ազատության նախարար Էնդրու Բեննըթի և նախարարության բարձարստիճան պատասխանատուների հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրոնների ազատության սկզբունքներին առնչվող զանազան հարցեր: Նախարար Բեննըթը նշել է, որ այս օրերին Միջին Արևելքի իրադարձություններն իրենց օրակարգում հրատապ հարցեր են, մտահոգությամբ հետևում են Սիրիայում քրիստոնեության ու հայության դիմագրաված դժվարությունններին: Նա նաև նշել է, որ աշխատանք են տանում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու շրջանի ներսում փոքրամասնությունների դիմագրաված դժվարությունների վրա:

Վեհափառը նաև առաջարկել է, որպեսզի Կանադային խորհրդարանը Կրոնական ազատության նախարարության կողմից առաջարկված հատուկ բանաձև որդեգրի, որով Թուրքիայից պահանջի վերջ տալ կրոնական ազատության բոլոր խախտումներին և վերադարձնել Թուրքիայում բռնագրավված բոլոր պաշտամունքի վայրերը, վանքերը, համայնքային դպրոցներն ու հիվանդանոցները, սրբավայրերը և եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքները, իրենց օրինական իրավատերերին: Նա նաև հայտնել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նախաքայլ է կատարել և Թուրքիայի Սահմանադրական դատարանում դատ է բացել` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը, որ բազմաթիվ այլ եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների նման բռնագրավված էր օսմանյան կառավարության կողմից:

Ավելի վաղ Արամ Ա-ն Կանադայում հանդիպել էր վարչապետի, Պաշտպանության նախարար հետ:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո