Միջազգային

Հարավային Աֆրիկայի բնայգում առյուծը հարձակվել Է ավտոմոբիլում գտնվող զույգի վրա

2 րոպեի ընթերցում

Հարավային Աֆրիկայի բնայգում առյուծը հարձակվել Է ավտոմոբիլում գտնվող զույգի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող հանրահռչակ Առյուծների բնայգում Էգ առյուծը սպանել Է ամերիկացի կին զբոսաշրջիկի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Առյուծը ցատկել Է բնայգու տարածքով ընթացող ավտոմոբիլի բաց կողային պատուհանի վրա: Ավտոմեքենայի սալոնում եղել Է երիտասարդ զույգ՝ տղամարդ եւ կին, որոնք ծանր վերքեր են ստացել: Կինն ավելի ուշ մահացել Է ստացած վերքերից, տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել Է:

Ամերիկուհու մահն Առյուծների բնայգում զբոսաշրջիկի երրորդ մահացու դեպքն Է 2015 թվականի սկզբից ի վեր: Մարդու վրա հարձակվելուց հետո բնայգու պահակախումբը հետապնդել Է փախչող գազանին, սակայն ոչ ոք չի համարձակվել նրան սպանել:

Առյուծների բնայգին գտնվում Է Յոհաննեսբուրգից 30 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում եւ հանգստի հայտնի վայր Է: Գովազդային ազդագրերն այցելուներին խոստանում են «կենդանիների դիտում ամենախոշոր պլանով»: Բնայգու տարածքում ազատորեն զբոսնում են վագրակատուները եւ բծավոր բորենիները: Առյուծների ընտանիքներն այստեղ հավաքված են պահպանվող մեծ ազատավանդակներում, որոնցով կարող են անցնել այցելուները՝ վայրի գազաններին դիտելով ուղղակիորեն ավտոմոբիլի պատուհանից: Սակայն ավտոմեքենայի ապակին իջեցնելը կտրականապես արվելված Է կենդանաբանական այգու ներքին կարգապահության կանոններով:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում