Միջազգային

Վերջին մեկ շաբաթում Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայից 13 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Վերջին մեկ շաբաթում Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայից 13 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 25-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 13 դեպք է գրանցել, վարակման նոր դեպքերի թիվը հասնում Է 133-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են վիճակագրական նոր տվյալները, որոնք տարածվել են Ժնեւում:

Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 145 մարդ, վարակվել է 27 հազար 135 բնակիչ:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, մահացել են ութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում