Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Բոստոնի հայկական եկեղեցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 31-ին պատարագ է մատուցել Բոստոնի Ս. Ստեփանոս եկեղեցում:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Պատարագին ներկա էին Բոստոնի և Նյու Ինգլանդ շրջանի հազարից ավելի հայեր:

Վեհափառ Հայրապետը խոսել է քրիստոնեական հասկացության մասին, որից հետո անդրադարձել է քրիստոնեական սիրո հասկացությանը` նշելով. «Պատմության ընթացքում մեր եկեղեցին քրիստոնեական սիրո առաքյալը դարձավ մեր ժողովրդի կյանքում: Մեր հայրապետները, սրբերն ու վարդապետներն ապրել են սիրո կյանք և հիշեցրել են մեր ժողովրդի զավակներին, թե առանց սիրո դատարկ, անիմաստ, անգույն անդիմագիծ ու աննպատակ է մեր կյանքը: Սերն է մեր կյանքին իմաստ տվողը, սերն է մեր կյանքը դեպի Քրիստտոս առաջնորդողը և սերն է, որ մեզ մղում է երկինքը երկրի վրա ապրելու:

Ապա Նորին Սրբությունը շեշտել է սիրո կարևորությունը մեր ներկա պայմաններում. «Այսօր նույնպես այս է մեր եկեղեցու պատգամը մեր ժողովրդի զավակներին առանց խտրականության: Պետք է միմյանց սիրենք, որքան էլ տարբեր լինեն մեր տեսակետները, մոտեցումներն ու ծրագրերը: Պետք է միմյանց սիրենք, որովհետև մենք բոլորս նույն ազգին, նույն եկեղեցուն ու նույն հայրենիքին ենք պատկանում: Մենք բոլորս նույն պայքարի` պահանջատիրական պայքարի մեջ ենք: Այդ պայքարի մաս են կազմում մեր ժողովրդի, մեր եկեղեցու ազգային, բարոյական ու հոգևոր արժեքները, որոնք մեզ կողք կողքի են բերում և սիրո օղակով շղթայում իրար: Սերն է, որ մեր ժողովուրդը միացրել է պատմության ընթացքին: Հետևաբար, սերն ու միասնականությունը պետք է մղիչ ուժ դառնան մեր ժողովրդի զավակների գործին ու կյանքին»:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո