Միջազգային

Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Բուկսար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է վեց մարդ, 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են ոստիկանության տեղի բաժանմունքից:

Վթարը տեղի է ունեցել կեսօրին Բիխար նահանգի կենտրոնից 140 կմ հեռավորության վրա, երբ նորապսակներն ու հարսանիքի հյուրերը պսակադրության արարողությունից հետո վերադառնում էին իրենց գյուղ:

Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան սահել է, դուրս եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Օգնության հասած տեղի բնակիչներն ավտոբուսից դուրս են բերել տուժածներին, նրանից տասին բուժօգնություն է ցուացբերվել դեպքի վայրում: Եվս 14 տուժած տեղափոխվել է հարևան Ուտար-Պրադեշ նահանգի հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում