Միջազգային

Ղրղզստանում սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նվազագույնը վեց մարդ է զոհվել, եւս 12-ը՝ տուժել են Ղրղզստանի հարավային Ջալալ-Աբադյան շրջանի Սուզակսկի բնակավայրում ուժեղ անձրեւներից առաջացած սողանքի հետեւանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մայիսի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:49-ին տեղի է ունեցել սողանք, որը ծածկել է հինգ բնակելի տուն: Տեղեկություն կա վեց զոհի մասին»,- տեղեկացրել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, այս պահին հայտնաբերվել են երեք զոհերի, այդ թվում՝ 5-ամյա երեխայի մարմինները. իրականացվում է եւս երեք մարդու որոնողական աշխատանքները: 12 մարդ հոսպիտալացվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում