Միջազգային

Հոսպիտալացվել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին

1 րոպեի ընթերցում

Հոսպիտալացվել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Բո Բայդենը, հոսպիտալացվել Է Մերիլենդի նահանգի Բետեսդա քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով փոխնախագահի վարչակազմին:

Ինչպես նշում Է CBS News-ը, 43-ամյա Բո Բայդենը բուժվում Է Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում: Հոսպիտալացման պատճառը եւ մանրամասներ չեն նշվում:

Բո Բայդենն զբաղեցնում Է Դելավերի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Մասնագիտությամբ նա փաստաբան Է, որպես Ազգային գվարդիայի պահեստազորային ծառայել Է Իրաքում:

Ավելի վաղ Բո Բայդենն ինսուլտ Է տարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում