Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունն ընկել է տարեսկզբից ի վեր ամենացածր մակարդակ. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայում մայիսի 4-ից 10-ն ընկած շաբաթվա ընթացքում գրանցվել է Էբոլա տենդով հիվանդանալու ինը նոր դեպք, ինչն ամենացածր ցուցանիշն է տարեսկզբից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին Ժնեւում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Գվինեան հաղորդել է յոթ դեպքի, իսկ Սիեռա Լեոնեն՝ երկու դեպքի մասին,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում:- Սիեռա Լեոնեում մայիսի 12-ի դրությամբ արդեն ութ օր է անցել առանց հիվանդության հաստատված դեպքերի»:

Լիբերիայում անցած շաբաթ Էբոլայի համաճարակը պաշտոնապես հայտարարվել է ավարտված, քանի որ մայիսի 9-ին 42 օր է անցել Էբոլա վիրուսից վերջին մահացածի թաղումից հետո, եւ այդ ընթացքում վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:

Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 65 մարդ, վարակվել է 26 հազար 724 բնակիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում