ԹԲԻԼԻՍԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն քաղաքագետ Ալեքսանդր Ռառույին տված հարցազրույցում հայտարարել է,
թե Ռուսաստանը հարուստ ռեսուրսներ ունի, սակայն «այսօր Ռուսաստանը բնական
ռեսուրսները որպես ճնշման լծակ է օգտագործում համաշխարհային քաղաքականության
մեջե:
«Մեզ մեր տեր Աստվածը այլ ռեսուրսներ է պարգեւել՝ մեր աշխարհագրական
դիրքը, Եվրոպայի տարանցիկ երկրի դիրքը: Այդ ռեսուրսը, թող որ այնքան էլ
նշանակալի չէ, բայց մենք այն օգտագործելու ենքե,-ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ «լիովին անկախ տնտեսական համակարգեր չեն լինումե, եւ
«Ռուսաստանի էկոնոմիկան, որը գրեթե ամբողջովին խարսխված է էներգակիրների
արտահանման վրա, կախվածության մեջ է եվրոպական եւ ավելի ու ավելի շատ՝ չինացի
սպառողներիցե: