Միջազգային

Շվեյցարական Վյուրենլինգեն քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Շվեյցարական Վյուրենլինգեն քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Վյուրենլինգեն քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ կազմակերպիչը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության պետը:

Նա շեշտել է, որ զոհվածների թիվը ճշգրիտ հայտնի է: Նրա խոսքով՝ նախաքննությունը դիտարկում է տարբերակ, համաձայն որի ողբերգությունը տեղի է ունեցել զոհվածների միջեւ փոխհարաբերությունների պատճառով:

Պատահարի մասին իրավապահներին հայտնել էին տեղի բնակիչները, ովքեր լսել էին կրակոցները կեսգիշերին մոտ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակելի տներից մեկում եւ փողոցում հայտնաբերել էին մահացածների մարմինները՝ հրազենային վնասվածքներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում