Միջազգային

Կոբուլետի քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով երեք երեխա է զոհվել

1 րոպեի ընթերցում

Կոբուլետի քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով երեք երեխա է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական սեւծովյալ Կոբուլետի հանգստավայրի «Արմազի» հյուրանոցում մայիսի 10-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով երեք երեխա է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:

Նրանց խոսքերով, հրդեհվող շինությունից 45 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 31 երեխա: Հրդեհի պատճառները ճշտվում են: Նախնական տեղեկությունների համաձայն, զոհերը գտնվել են այն համարում, որից սկսվել է հրդեհը:

Ինչպես նշում են թբիլիսյան հեռուստաալիքները, բոլոր երեխաները Ռուստավիից ժամանած երգչախմբի անդամներ էին: Նրանք Կոբուլետի էին եկել համերգային շրջագայության շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում