ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի հյուսիսում՝ Արգաու նահանգի Վյուրենլինգեն շրջանի բնակելի թաղամասում մի քանի մարդ է գնդակահարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Argau Zeitung թերթը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Նախաքննության տվյալներով, տեղի բնակիչները, լսելով հրաձգության ձայները, անմիջապես ոստիկանություն են զանգահարել: Պատահարը տեղի է ունեցել փողոցում: Մանրամասները ճշտվում են, հանցագործության հնարավոր դրդապատճառներն առայժմ անհայտ են: