Միջազգային

Տեքսաս նահանգում պտտահողմի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Տեքսաս նահանգում պտտահողմի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նվազագույնը մեկ մարդ է զոհվել եւ մի քանիսը վիրավորվել ամերիկյան Տեքսաս նահանգի հյուսիսում մոլեգնող պտտահողմերի հետեւանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է NBC հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ մեկ մարդ գտնվում է կրիտիկական վիճակում, եւս երկուսը վնասվածքներ են ստացել: Աղետը լուրջ վնաս է հասցրել նվազագույնը վեց շինության:

Համաձայն նահանգի հրշեջ ծառայության տվյալների, այս պահի իրականացվում է վնասի գնահատում, զոհերի եւ տուժածների թիվը կարող է աճել: Տեղեկացվում է, որ Ֆորտ-Ուերթ քաղաքին մոտենալու հետ փոթորիկն աստիճանաբար թուլանում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում