Միջազգային

Միսիսիպի նահանգում երկու ոստիկան է սպանվել

1 րոպեի ընթերցում

Միսիսիպի նահանգում երկու ոստիկան է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Միսիսիպի նահանգի հարավում՝ Հաթիսբերգ քաղաքում ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում անհայտ հանցագործի կողմի երկու ոստիկան է գնդակահարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է տեղական Clarion-Ledger թերթը:

Նախաքննության տվյալներով, իրավապահները վախճանվել են հրազենային վնասվածքներից շաբաթ երեկոյան: Այս պահին իրականացվում են հանցագործի որոնման աշխատանքները, տեղի բնակչությանը խորհուրդ է տրվում մնալ տներում մինչեւ հետախուզման աշխատանքների ավարտը:

«Մեր անվտանգության համար ամեն օր կանգնած տղամարդն ու կինը զոհվել են գիշերը»,- մեջբերում է պարբերականը քաղաքապետ Ջոնի Դյուպրիի խոսքերը:

Ինչպես տեղեկացնում է թերթը, սա քաղաքում վերջին 30 տարիների ընթացքում առաջին դեպքն էր,երբ իրավապահները սպանվում են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում