Բիլ Գեյթսը բուժհիմնարկների ցանց կկառուցի Աֆրիկայում եւ Ասիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել Է Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում բժշկական հիմնարկների ցանց կառուցելու պլանների մասին՝ երեխաների մահացության նվազեցման եւ Էբոլայի նման համաճարակների կանխման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանել Է Գեյթսը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ, վեց բուժհիմնարկները կհավաքեն հիվանդությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ համաճարակը վաղ փուլում կասեցնելու, ինչպես նաեւ օպերատիվ կերպով պատվաստանյութեր պատրաստելու համար:
Gates Foundation ընկերությունը պլանավորում Է 75 միլիոն դոլար մեկնարկային գումար ներդնել այդ հատուկ բուժկենտրոնների ֆինանսավորման նպատակով, որոնք նախատեսված կլինեն հիվանդությունների մոնիթորինգի համար: