Միջազգային

Աֆրիկայի արեւմուտքում Էբոլայի համաճարակն ավարտին Է մոտենում. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Աֆրիկայի արեւմուտքում Էբոլայի համաճարակն ավարտին Է մոտենում. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Էբոլայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նավարոն այն կարծիքին Է, որ Աֆրիկայի արեւմուտքում մահացու վտանգավոր վիրուսի հարուցած հիվանդության համաճարակն ավարտին Է մոտենում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բանը գնում Է ավարտին, բայց մենք չգիտենք՝ երբ դա տեղի կունենա: Մենք չենք ակնկալում, որ դա արագ կլինի»,- հայտարարել Է Նավարոն Դաքարում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա լավատեսությունը պայմանավորված Է այն բանով, որ մայիսի 3-ին նախորդած շաբաթվա ընթացքում 2014 թվականի կեսից ի վեր առաջին անգամ բացահայտվել Է հիվանդանալու 20-ից պակաս նոր դեպք. 9-ը՝ Գվինեայում եւ նույնքան Էլ՝ Սիեռա Լեոնեում: Լիբերիայում վարակման նոր դեպքեր դարձյալ չեն գրանցվել: Նավարոն հուսով Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Լիբերիան հիվանդությունից ազատ կհայտարարի մայիսի 9-ին, երբ վերջին դեպքից հետո կանցնի 42 օր:

«Մենք դեռեւս չենք տոնում, քանի որ մի շաբաթ լավ լուրեր են ստացվում, մյուս շաբաթ՝ վատ: Բայց մենք դրական տրամադրվածություն ունենք: Դրա հետ մեկտեղ ես կոչ եմ անում չթուլացնել զգոնությունը: Մենք պետք Է լիովեն վերջ դնենք համաճարակին»,- ասել Է Նավարոն:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ մեկուկես տարվա ընթացքում Էբոլայից մահացել Է 10 հազար 980 մարդ, վարակվել են եւս 26,5 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում