Միջազգային

Խարկով-Կիև ճեպընթացը դուրս է եկել ռելսերից

1 րոպեի ընթերցում

Խարկով-Կիև ճեպընթացը դուրս է եկել ռելսերից

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկով-Կիև ճեպընթացը դուրս է եկել ռելսերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, դեպքի արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տեղեկացրել են ականատեսները: Համաձայն հեռուստաալիքի՝ մոտ 20 կմ ճանապարհ անցնելուց հետո, գնացքը սկսել է դանդաղ ընթանալ, ինչից հետո երրորդ վագոնը ամբողջությամբ դուրս է եկել ռելսերից:

Լուսանկարը`Громадське ТВ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում