Միջազգային

Էվերեստի վրա ձնահոսքի հետեւանքով 65 լեռնագնաց է զոհվել

1 րոպեի ընթերցում

Էվերեստի վրա ձնահոսքի հետեւանքով 65 լեռնագնաց է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաբարձր գագաթի` Էվերեստի վրա ձնահոսքի հետեւանքով 65 լեռնագնաց է զոհվել, ավելի քան հազարը կենտրոնական ճամբարում սպասում են տարհանման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կիրակի հայտնել է CNN IBN հեռուստաալիքը:

Նեպալի լեռնագնացների ընկերակցության նախագահ Անգ Չերինգի տվյալներով, ավելի քան 60 մարդ վնասվածքներ է ստացել ու կտեղափոխվեն առաջին հերթին. նրանցից 22-ը կտարհանվեն ուղղաթիռի առաջին իսկ չվերթով:

Ձնահոսքն իր տակ թաղել է լեռնագնացների կենտրոնական ճամբարի մի մասը: Նեպալում գրանցված հզոր երկրաշարժի պահին ճամբարում գտնվող ավելի քան հազար լեռնագնացներից 400-ն օտարերկրացիներ էին:

Զոհված լեռնագնացների թվում է Google ընկերության բարձրաստիճան աշխատակից Դենիել Ֆրեդինբուրգը: Այս մասին հայտնում է բրիտանական Jagged Globe ընկերությունը, որը զբաղվում էր գործարարի` լեռը բարձրանալու կազմակերպմամբ:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում 7.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհվել է մոտ երկու հազար մարդ, մոտ հինգ հազարը վնասվածքներ են ստացել: Իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում