Միջազգային

Ասիայի եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովում առաջարկվել Է մերժել ԱՄՆ-ի ստեղծած ֆինանսական համակարգը

3 րոպեի ընթերցում

Ասիայի եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովում առաջարկվել Է մերժել ԱՄՆ-ի ստեղծած ֆինանսական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ին եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներին, որոնց վրա , նրա կարծիքով, դրված Է աշխարհի տնտեսական եւ քաղաքական իշխանության դիսբալանսի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Jakarta Globe-ը:

Ինդոնեզիան ընդունում Է Ասիայի եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովը, որը նվիրված Է այդ երկրում անցկացված խորհրդաժողովի 60-ամյակին, որը միավորել Է գաղութատիրության դեմ պայքարող զարգացող երկրներին եւ սկիզբ դրել Չմիանալու շարժման ստեղծմանը:

Ելույթ ունենալով Ջակարտայի միջոցառման բացմանը՝ Ինդոնեզիայի նախագահը նշել Է, որ վեց տասնամյակների ընթացքում երկու մայրցամաքների շատ երկրներ ձերբազատվել են իրենց գաղութատերերից եւ դարձել անկախ պետություններ:

«Սակայն մեր պայքարը դեռ հեռու Է ավարտված լինելուց: Արդարության, հավասարության եւ բարգավաճման վրա հիմնված նոր աշխարհակարգ դեռեւս ձեռք չի բերվել»,-ընդգծել Է նա: Նախագահը նշել Է այն փաստը, որ երկրների 20 տոկոսն ապրում Է առատության աշխարհում, իսկ մնացածները, հատկապես Ասիայում եւ Աֆրիկայում, պայքարում են աղքատության ճիրաններից ազատվելու համար:

«Մենք՝ ասիական եւ աֆրիկյան երկրներս, ՄԱԿ-ի բարեփոխում ենք պահանջում՝ նպատակ ունենալով նրա՝ որպես միջազգային մարմնի օպտիմալ գործառումը, որն առաջին տեղում դնում Է արդարությունը բոլոր ժողովուրդների համար»,-հայտարարել Է Ջոկոն: «Ինձ համար գլոբալ դիսբալանսն ավելի ու ավելի հեղձուցիչ Է դառնում»,-հավելել Է նա:

Ջոկոն ասել Է, որ այդ նոր աշխարհակարգը, որը բաց Է նոր տնտեսական տերությունների համար, պետք Է անցյալում թողնի «հնացած գաղափարները», որոնց մարմնավորումը նա համարել Է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված «բրետոն-վուդի» հաստատությունները:

«Այն պատկերացումները, թե գլոբալ տնտեսական խնդիրները պետք Է լուծվեն միայն ու միայն Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Զարգացման ասիական բանկի միջոցով, հնացած գաղափարներ են»,-ընդգծել Է նա:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում