Նորատուսում օծվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հանդիսավորությամբ բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորատուսի գյուղապետարանի աշխատակազմից, հուշարձան-խաչքարը կերտել են նորատուսցի քանդակագործ եղբայրներ Հովիկ եւ Խաժակ Կոստանյանները: Հուշարձանը պատվիրվել եւ պատրաստվել է Նորատուսի գյուղապետարանի միջոցներով, որի համար տեղական բյուջեից ներդրվել է 5 միլիոն 400 հազար դրամ: Հուշարձանն իր հանգրվանն է գտել Հայրենական Մեծ պատերազմում զոհված նորատուսցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում: Այն ունի 3,7 մետր բարձրություն եւ 2,6 մետր լայնություն:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի բացման հանդիսությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մայրաքաղաքից ժամանած հյուրեր, Նորատուսի միջնակարգ երեք դպրոցների ղեկավար կազմերը, ուսուցիչները եւ աշակերտները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:

«Այս հուշարձան-խաչքարը հավերժացնելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թող այլեւս մեր ազգը նման արհավիրք չտեսնի, թող ծաղկի ու զորանա մեր հայրենիքը, թող մեր զինվորները ծառայեն միայն խաղաղ երկնքի տակ ու ողջ-առողջ վերադառնան տուն»,- բացման խոսքում նշեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:

Նորաբաց հուշարձան-խաչքարն օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի: «Հայրենակիցնե՜ր, մենք պետք է ինքնամաքրվելով լինենք պահանջատեր մեր արդար դատի՝ շարունակելով այն աղոթքներն առ Աստված, որ ողբերգաբար մեկ դար առաջ ընդհատվեցին մեր անմեղ նահատակների շուրթերին»,- ներկաներին դիմեց Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:

Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմից հատվածներ արտասանեցին Նորատուսի դպրոցականները: Ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի՝ Նորատուսի դպրոցականները Մեծ հայրենականում զոհված նորատուսցիների եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքում տնկեցին 100 ծառ: Հայոց ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան-խաչքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դնելուց ու խոնարհվելուց հետո հանդիսության մասնակիցները ներկա գտնվեցին նաեւ Նորատուսի մշակույթի տանը կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը