ԱՄՆ-ը հավելյալ օգնություն կցուցաբերի Էբոլայից տուժած Արեւմտյան Աֆրիկայի երկրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը որոշում Է ընդունել Արեւմտյան Աֆրիկայի երկրներին տնտեսական աջակցություն ցուցաբերել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակից հետո Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի ազգային առողջապահական համակարգին օժանդակելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մեջ մտնող Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավարի տեղակալ Մարկ Ֆայերսթայնը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պլանավորում Է այդ նպատակով հատկացնել 126 մլն դոլար:

ՄԶԳ-ում հուսով են, որ այդ միջոցները կօգնեն Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին «կրկին ձեռնամուխ լինել բնակչության համար խիստ կարեւոր բժշկական ծառայություններ մատուցելուն, որոնք կասեցվել Էին Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով»: Խոսքը վերաբերում Է պատվաստումներին, սննդով ապահովելուն, հղիների նկատմամբ բժշկական խնամքին եւ մայրերի առողջության պահպանմանը, մալարիայի եւ այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, սանիտարահիգիենիկ ծառայությունների աշխատանքին, ջրամատակարարմանը եւ մի քանի այլ ծրագրերի, պարզաբանել են ՄԶԳ-ում:

Ամերիկյան իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ը շուրջ 1,4 մլրդ դոլար Է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ մղվող պայքարում Արեւմտյան Աֆրիկային օգնություն ցուցաբերելու համար: Դա թույլ Է տվել ֆինանսավորել 10 հազար քաղաքացիական մասնագետների աշխատանքը, ձեռք բերել խոշոր խմբաքանակի անհատական պաշտպանական կոմբինեզոններ, իրադարձությունների վայրում անցկացնել անձնակազմի ուսուցման դասընթացներ, այնտեղ կազմակերպել դաշտային լաբորատորիաներ եւ այլն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկությունների համաձայն, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռնա Լեոնեում մահացել Է 10 հազար 699 մարդ, վարակվել են 25 հազար 831 բնակիչներ: Այնուամենայնիվ, համաճարակը հաջողվել Է կանգնեցնել: Լիբերիայում, որը դեռ վերջերս վիրուսի տարածման գլխավոր օջախն Էր, հաջողվել Է վարակվածների թիվը օրական 50-ից հասցնել զրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները