Հայոց ցեղասպանություն

Արամ Ա-ն անձամբ հետևում է մյուռոնի պատրաստման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն անձամբ հետևում է մյուռոնի պատրաստման արարողությանը

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն անձամբ հետևում է սրբալույս մյուռոնի պատրաստության աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նախօրեին Արամ Ա. Կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի մոտ Սրբալույս մյուռոն եփելու համար նախատեսված վայրում վառել է կրակը:

Ապրիլի 17-ի առավոտյան Վեհափառը 24 ժամ եփած յուղերի մեջ ավելացրել է ավելի քան 40 ծաղիկներ, արմատներ, տարբեր բուրումնավետ խունկեր ու յուղեր:

Երկու օրերի ընթացքում Նորին Սրբությունը տարբեր առիթներով այցելել է մյուռոնի պատրաստման վայր՝ հետևելու աշխատանքներին:

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ սկսվել է մյուռոնի պատրաստության արարողությունը:

Հայ եկեղեցու Սրբալույս մյուռոնն օրհնվում է յոթ տարին մեկ անգամ: Սբ Մյուռոնի պատրաստությունը տեղի է ունենում զանազան հանգրվաններով և ամիսների երկար աշխատանք է պահանջում: Այն պատրաստվում է 40-ից ավելի բույսերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում