Հայոց ցեղասպանություն

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 17-ի առավոյան իր գրասենյակում ընդունել է Լիբանանում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Հեյլին:Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սրբազան Քահանայապետի կատարած հայտարարությունը, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի խոսքը և Թուրքիայի հակազդեցությունը: Նաև արծարծվել են Միջին Արևելքի ու հատկապես Լիբանանի ներկա իրավիճակին առնչվող հարցեր՝ ներառյալ նախագահի ընտրությունը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլի 12-ի պատարագը պատմական էր. առաջին անգամ Հռոմի պապը պատարագ է մատուցել՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Ճնշումը Պապի և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ…Պատարագը ոչ միայն մատուցվել է, այլև ուղիղ հեռարձակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում