Միջազգային

Գերմանիայում կանխամտածված ավիաաղետներից ինքնաթիռները «փրկելու» եղանակ են գտել. DW

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում կանխամտածված ավիաաղետներից ինքնաթիռները «փրկելու» եղանակ են գտել. DW

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի անվտանգության ծառայությունը (DFS) մշակում Է ցամաքից ընկնող ինքնաթիռների անհետաձգելի կառավարման վթարային համակարգ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գերմանական Deutsche Welle հրատարակությանը:

Ինչպես նշել Է հրատարակությունը, համակարգը նախատեսված կլինի կանխելու անձնակազմի անդամների կողմից դիտավորյալ հրահրված ավիաաղետները, հայտարարել Է գերատեսչության ղեկավար Կլաուս Դիտեր Շոյռլեն: Նա պատմել Է, որ վթարային համակարգն անհետաձգելիորեն պետք Է ինքնաթիռն ավտոմատ կարգով վերադարձնի անվտանգ ուղղություն եւ դրան թույլ տա վայրԷջք կատարել պահեստային օդանավակայանում: Մանյովրի համար անհրաժեշտ տվյալները ռադիոկապով կհաղորդեն կործանիչ-կալանիչի կամ կարգավարական ծառայության միջոցով:

Շոյռլեի խոսքով՝ այս համակարգը կարող Է կանխել այն աղետները, որոնք նման են Germanwings ավիաընկերության ինքնաթիռի՝ վերջերս տեղի ունեցած աղետին: Germanwings ավիաընկերության Airbus A320-ը, որը Բարսելոնից մեկնել Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արւելքում՝ ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Flickr

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում