Սերժ Թանկյանն ու հույն կոմպոզիտորը նոր երաժշտություն են նվիրել հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոր երաժշտություն է գրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ռոք երաժիշտը հայտնում է Թվիթերի իր միկրոբլոգում: «Ահա խնդրեմ «100 տարի» (100 Years) տեսանյութը, որ ես ստեղծել եմ Ջոն Փսատասի հետ` որպես հարգանքի տուրք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է Սերժ Թանկյանը` հայերի ցեղասպանության կողքին հիշատակելով նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Տեսանյութը նվիրված է բոլոր նրանց, ովքեր պայքարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած ցեղասպանությունների ճշմարտության, ճանաչման և արդարության համար:

Ջոն Փսատասը Նոր զելանդացի հայտնի կոմպոզիտոր է: Ազգությամբ հույն կոմպոզիտորը մեծ վայելում ունի, իսկ նրա ստեղծագործություններն ամենից հաճախ են կատարվում իր երկրում: Նա Թանկյանի հետ համագործակցությունն անվանել է հուզական եւ նշել, որ ստեղծագործությունը հարգանքի տուրք է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարեցիլին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար վերամիավորված System of a Down խումբը համաշխարհային շրջագայությամբ է հանդես գալիս: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կշարունակվի նաև Բրազիլիայում և Արգենտինայում: Սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլուի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում: Համերգների տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:

System of A Down-ը արդեն հասցրել է հանդես գալ Լոնդոնում, Քյոլնում և Լիոնում: ԽմբիWake Up The Souls շրջագայության հետագա օրերը և քաղաքներն են.

ապրիլի 16 - Բրյուսել/Բելգիա` Forest National,

ապրիլի 17- Ամստերդամ/Նիդերլանդներ` Ziggo Dome,

ապրիլի 20 - Մոսկվա/Ռուսաստան` Olympiysky,

ապրիլի 23 - Երևան/Հայաստան` Հանրապետության հրապարակ:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել