Օբաման եւ Աֆրիկայի ղեկավարները քննարկել են Էբոլայի դեմ պայքարի ռազմավարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերիայի, Սիեռա Լեոնեի եւ Գվինեայի նախագահները, երկրներ, որոնք առավել շատ են տուժել Էբոլա տենդի համաճարակից, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել են առաջընթացը մահացու հիվանդության դեմ մղվող պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Ինչպես ասել է Օբաման, թեեւ հիվանդանալու նոր դեպքերի թիվը կտրուկ նվազել է, միջազգային հանրակցությունը պետք է այսուհետեւ էլ աջակցություն ցուցաբերի տուժած երկրներին, քանի դեռ հիվանդացածների թվաքանակը չի հասել զրոյի:

ԱՄՆ-ի եւ աֆրիկյան երեք պետությունների նախագահները քննարկել են նաեւ հիվանդության նոր հնարավոր բռնկումների՝ համաճարակի վերաճումը կանխելու հնարավորությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 31 դեպք եւ վարակման 75 նոր դեպք: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 604 մարդ, վարակվել է 25 հազար 591 բնակիչ:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայի վիրուսով վարակվել է քսան մարդ, ութը մահացել են:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում