ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում ապրիլի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկ քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, պատահարը տեղի է ունեցել մայրաքաղաքի` մեծ ժողովրդականության վայելող վայրերից մեկում` Զամալեկ արվարձանում, երբ կամրջի վրա գտնվող մեքենայի մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել:
Շաբաթը օրը գրեթե նույն թաղամասում դպրոցին հարակից աղբամանի մեջ առավոտյան ևս երկու պայթուցիկներ են գործի դրվել: Բարեբախտաբար, տեղի ունեցածծի հետևանքով ոչ ոք չի տուժել: