Արամ Ա-ն Լիբանանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Լիբանանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 1-ին ընդունել է Լիբանանում Կիպրոսի դեսպան Հոմեր Մավրոմատիսին: Վեհափառ Հայրապետի և դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքին իրավիճակը, ինչպես նաև Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մեծի ՏաննԿիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությունն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում, Լիբանանում և սփյուռքի տարբեր գաղութներում կազմակերպվող գլխավոր միջոցառումներին:

Հոմեր Մավրոմատիսը Վեհափառ Հայրապետին է փոխանցել հայ ժողովրդի արդար դատի հարցում իր կառավարության զորակցությունըև հայտնել, որ Կիպրոսի կառավարությունն ակտիվորեն կմասնակցի տարելիցին առնչվող նախաձեռնություններին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում