Կազանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածներից հինգն օտարերկրացիներ են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տեղեկությունների համաձայն` Կազանի «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թվում են հինգ օտարերկրացիներ: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ընդհանուր զոհվել է 17 մարդ, այդ թվում` հինգ օտարերկրացի: Նրանց քաղաքացիությունը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ զոհերի թվում կան Ադրբեջանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ:
Կարդացեք հոդվածը` Русский