Միջազգային

Պատահարում զոհվել է ՀԱՀ պետական ծառայության նախարարը

1 րոպեի ընթերցում

Պատահարում զոհվել է ՀԱՀ պետական ծառայության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան հանրապետության պետական ծառայության եւ աշխատակազմի հարցերով նախարար, 54-ամյա Քոլինզ Չաբանեն զոհվել է կիրակի առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում: Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք խորապես ցավում ենք ազատության մարտիկի, գրագետ ու պատասխանատու նախարարի մահվան կապակցությամբ: Դա կառավարության եւ ողջ երկրի համար մեծ կորուստ է»,- ասված է երկրի նախագահ Ջեյքոբ Զումայի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում