Արամ Ա կաթողիկոսը ողջունել ու բարձր է գնահատել 100 LIVES նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել եւ բարձր է գնահատել 100 LIVES («100 կյանք») նախաձեռնությունը: «Բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: Այն հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություն է, որը ոչ միայն միջազգային մակարդակով լուսարձակի տակ է բերում հայ ազգի զավակների հավատարմությունը նահատակների կտակին եւ բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը, այլեւ, վստահ ենք, որ մղիչ ուժ կհանդիսանա, որպեսզի միջազգային բարձր համբավ վայելող անձիք զորակցեն մեր ժողովրդին եւ մեզ հետ միասին պահանջեն մեր ոտնահարված իրավունքների ճանաչումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը, ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:

«Հայրապետական օրհնության այս գիրով ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի ազգանվեր նախաձեռնությունը եւ մաղթում, որ այն հաջողությամբ պսակվի ու իրագործի իր նպատակը»,-նշվում է կաթողիկոսի ողջույնի խոսքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսըեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարՎիգեն Սարգսյանըեւս ողջունել են «100 կյանք» նախաձեռնությունը:

100 LIVES (100Կյանք) նախաձեռնությունըկոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։ 100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների եւ նրանց փրկողների առաջ՝100 LIVES նախաձեռնությունը սահմանել է «Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո