ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նվազագույնը 32 իրաքցի ոստիկան դարձել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների զոհ` Անբար նահանգի Էլ-Բաղդադի քաղաքում:
Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է իրանական Press-TV հեռուստաընկերությունը:
Ստացված տեղեկատվության համաձայն, ուժայինները ծայրահեղականների կողմից պատանդ էին վերցվել դեռ նախորդ շաբաթ` Էյն ալ-Ասադ ավիակայանի տարածքում: